Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Անիծված» նկարներ

«Անիծված» նկարներ
09.07.2023 | 18:21

Առեղծվածային պատմություններ և լեգենդներ են կապված գեղանկարչության բազմաթիվ գործերի հետ։ Ավելին, մասնագետները կարծում են, որ մի շարք կտավների ստեղծմանը նպաստել են «մութ ուժերը»: Եվ զարմանալին այն է, որ նման կարծիքի համար հիմքեր կան: Չափազանց հաճախ են նմանատիպ գլուխգործոցների հետ զարմանալի և անբացատրելի դեպքեր պատահում` հրդեհներ, մահ, խելագարված հեղինակներ...

Ամենահայտնի «անիծված» նկարներից մեկը «Լացող տղան» է՝ որի հեղինակը իտալացի նկարիչ Բրունո Ամադիոն է, ով հայտնի էր Ջովանի Բրագոլին կեղծանվամբ։

Ըստ լեգենդի, նկարիչը ցանկանում էր նկարել լացող երեխայի նկար և որպես բնորդ ընտրում է իր փոքրիկ որդուն: Բայց քանի որ երեխան չէր կարող պատվերով լաց լինել, հայրը նրան դիտմամբ լացացնում էր՝ նրա դեմքի մոտ լուցկի վառելով: Նկարիչը գիտեր, որ իր որդին սարսափում էր կրակից, բայց նրա համար արվեստն ավելի թանկ էր, քան սեփական երեխայի նյարդերը: Մի անգամ հիստերիայի մեջ ընկած երեխան չդիմանալով այդ ամենին, բղավում է. «Ի՛նքդ վառվիր»:

Դրանից երկու շաբաթ անց երեխան մահանում է թոքաբորբից, իսկ որոշ ժամանակ անց նրա հայրն է այրվում սեփական տան մեջ։

«Լացող տղայի բոցավառ անեծքը», վերնագրով հոդվածը բրիտանական The Sun թերթում, լույս տեսավ 1985 թվականի սեպտեմբերին։ Այս համարի առաջատար հոդվածը նվիրված էր ծայրահեղ տարօրինակ պատմությանը, որը պատահեց Ռոնի և Մեյ Հոլի ամուսնական զույգի հետ` Անգլիայի հյուսիսում գտնվող Ռոթերհեմ քաղաքից։ Զույգը տապակը թողել է կրակի վրա, ինչի հետևանքով մեծ հրդեհ է բռնկվել և տունը ամբողջությամբ այրվել էր։ Բայց ածխացած փլատակների և ավերակների մեջ հրշեջները գտան մի առարկա, որը գրեթե անվնաս էր մնացել այդ սարսափելի հրդեհից: Դա «Լացող տղան» նկարի վերարտադրությունն էր։ Նկարն ընկած է հրդեհի բռնկման վայրի մոտ։ Նրա եզրերը թեթևակի այրվել էին, բայց բոցերը չեն դիպել դիմանկարում պատկերված տխուր փոքրիկի դեմքին։ Արցունքներով լցված նրա վառ կապույտ աչքերը կարծես վրդովմունքով ու զայրույթով էին նայում կործանման աղետալի պատկերին։

Հաջորդ օրերին իրավիճակը սկսեց ավելի տագնապալի թվալ։ Ռոն Հոլի եղբայրը, ով աշխատում էր որպես հրշեջ, լրագրողին պատմել էր, որ քաղաքում հրդեհների թիվը հանկարծակի կտրուկ աճել է։ Այրվել է մոտ հիսուն տուն։ Եվ ժամանակ առ ժամանակ հրշեջները շարունակում էին մոխրի մեջ գտնել «Լացող տղայի» վերարտադրությունները։

Մեկը մյուսի հետևից տեղի էին ունենում բնակելի տների հրդեհներ, որոնց արդյունքում նույնիսկ մարդկային զոհեր էին լինում: Շատ տուժածներ նշում էին, որ տանը գտնվող բոլոր իրերից անվնաս են մնացել միայն լացող երեխայի պատկերով նկարի էժանագին կրկնօրինակը: Այդպիսի պատմությունների թիվը գնալով ավելանում էր, մինչև այն պահը, երբ հրշեջներից մեկը պաշտոնապես հայտարարեց, որ բոլոր այրված տներում գրեթե միշտ անվնաս վիճակում գտնվել են «Լացող տղայի» կրկնօրինակներից: Այդ պահից սկսած թերթերը հեղեղվեցին տարբեր մարդկանց կողմից գրված նամակներով և «Լացող տղան» համարվեց անիծված նկար: Ջրի երես դուրս եկավ նրա ստեղծման պատմությունը, որը ժողովրդի կողմից հարստացվեց տարատեսակ ասեկոսեներով և հորինվածքներով: Շուտով թերթերից մեկը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ բոլոր մարդիկ, ովքեր իրենց տներում ունեին այդ նկարի կրկնօրինակներից, պետք է անհապաղ ոչնչացնեին այն: Կառավարությունն արգելեց գնել և տանը պահել այդ նկարը:

Մինչ օրս «Լացող տղան» հայտնի է հատկապես հյուսիսային Անգլիայում: Ի դեպ, բնօրինակը դեռևս չի հայտնաբերվել։

Հռիփսիմե Գրիգորյանի (Hripsime Grigoryan) ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 6416

Մեկնաբանություններ